Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դավիթ Սարգսյան. Թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերները նենգ և հեռահայաց են

Դավիթ Սարգսյան. Թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերները նենգ և հեռահայաց են
08.03.2022 | 11:09

Օր օրի, ժամ ժամի ավելի ու ավելի թափանցիկ ու մերկ է դառնում աշխարհի սնամեջ ու դատարկ էությունը հատկապես իր իսկ հռչակած ժողովրդավարության, խոսքի ու մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության և այլ ամպագոռգոռ ճամարտակությունների վերաբերյալ խաբկանքը, որոնք հմտորեն քողարկում են ճիշտ հակառակ, բռնապետական նկրտումները:

Երկակի ստանդարտները եռապատկվում, հետո բազմապատկվում են գենդերային հոգեբանությամբ խեղված իրենց իսկ դրածո մոլագարների կողմից, և օրըստօրե, ժամ ժամի աշխահում ծավալվող իրադարձություններն ավելի ու ավելի են շեշտում բացարձակ արժեքների կործանման, մարդու անպաշտպանության և խղճահարույց վիճակի մասին: Նայելով շատ երկրների տերերի անամոթ և արկածախնդիր գործունեությանը՝ ակամայից մտածում ես. մի՞թե այդ մարդանման հրեշները պետք է ձևավորեն վաղվա քաղաքացու և հասարակության արժեհամակարգը, մի՞թե չեն տեսնում հազարավորների հեղված արյունը, սովի ու ցրտի մատնված զանգվածների տառապանքը, հազարամյակների մշակութային ժառանգության փոշիացումը: Իսկ միգուցե հենց իրե՞նք են հրահրում այդ բարբարոսություններն աշխարհով մեկ:

Այս ամենը խորությամբ գիտակցելով, նաև հայոց ցեղասպանությունները փորձելով պատկերացնել ( որքան էլ զարհուրելի է դա), կարելի է կռահել, թե ինչպիսի անտարբեր և սառը վերաբերմունք է դրսևորվել մեր ժողովրդի նկատմամբ իրենց «քաղաքակիրթ» հորջորջող երկրների և միջազգային ուժերի կողմից: Ժողովրդավարություն, մարդասիրություն, առաջադիմություն ու զարգացում, հավասարություն ու եղբայրություն և այլ կարգախոսները միշտ էլ վտանգ են ներկայացրել թե՛ երեկ՝ երիտթուրքեր ու բոլշևիկյան համաշխարհային հեղափոխություն, նացիստական գաղափարախոսություն և ժողովուրդների հոր կուռքադասում, թե՛ այսօր՝ մեր ժամանակներում: ՈՒրեմն, մենք ազգովի, մեծից փոքր, պաշտոնյայից գործազուրկ Մայր հայրենիքում թե Սփյուռքում պարտավոր ենք դասեր քաղել պատմությունից, նեցուկ լինել միմյանց, համախմբվել և մշակել զարգացման ազգային պետական ծրագիր, միասնաբար ձեռնամուխ լինել դրա իրականացմանը, այսինքն, մեր ինքնության պահպանմանը, բարեկեցիկ և դիմադրողականություն ունեցող հասարակության ձևավորմանն ու առաջընթացին՝ հենվելով կարող, բանիմաց և արժանապատիվ անհատների ու մասնագետների մտքի և ներուժի վրա:

Թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերները նենգ և հեռահայաց են: Անհրաժեշտ է նպատակամետ ուժերի գերլարում, հակառակ դեպքում կարժանանանք հայի վերջին խելքին հարիր ընկերովի մահը որպես հարսանիք ընկալողների տխուր ճակատագրին:

Դիտվել է՝ 15945

Մեկնաբանություններ